ՀՀ-ում կորոնավիրուսի 1155 նոր դեպք կա և 22 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1155 նոր դեպք կա և 22 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267,363-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 22 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5440 դեպք կա, այլ պատճառով՝ 1221:

Ապաքինվել է ևս 381 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 245,757 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 14,945 է։

Հոկտեմբերի 5-ին կատարվել է 8947 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,770,914 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---