Բաքվում փակվել է այաթոլլա Ալի Խամենեի ներկայացուցչի գրասենյակը![]() 6 հոկտեմբերի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Բաքվում փակվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Էհսա Զահիդովը, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։ Նշվում է, որ Համենեիի ներկայացուցիչ Սեիդ Ալի Աքբար Ջագնեջադի գրասենյակի, ինչպես նաև Հուսեյնիե մեջիթի, գործունեությունը դադարեցվում է կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանից ռազմական թռիչքների համար։ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |