ՍՏՀԿ Տրանսպորտի նախարարները կքննարկեն Եվրոպայի ու Սեւծովյան տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հարցերը23 մարտի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի եւ կապի նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 25-27 Երեւանում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպմանը կմասնակցեն ՍԾՏՀ անդամ պետություններից Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:Հանդիպումը կանցնի «Եվրոպայի եւ Սեւծովյան տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հանգույցների զարգացմանն ուղղված ՍԾՏՀ գործունեության հեռանկարները» խորագրի ներքո: Նախատեսվում է նաեւ մի շարք հեղինակավոր միջազգային տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկումները կծավալվեն եվրոպական եւ սեւծովյան տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունների շուրջ: ՍԾՏՀ նախարարների անունից նախատեսվում է ընդունել նաեւ ամփոփիչ փաստաթուղթ, որում կներառվեն ՍԾՏՀ անդամ պետությունների կողմից իրականացվելիք աշխատանքների ուղղությունները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |