Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի տարածաշրջանում վստահության եւ բարեկամության մթնոլորտի ստեղծմանը23 մարտի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու քննադատումը կօգնի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ տարածաշրջանում վստահության եւ բարեկամության մթնոլորտի ստեղծմանը եւ ապագայում ցեղասպանությունների կանխմանը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի ուղերձում, որը հասցեագրված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:«Հայ ժողովուրդը մեր երկրում, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում երախտապարտ է Ձեզ եւ կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Ֆրենկ Պալլոունին ու Ջորջ Ռադանովիչին տարիների ընթացքում կատարած այն մեծ աշխատանքի համար, որն ապահովելու է ԱՄՆ կողմից այս ոճիրի ճանաչումն ու պաշտոնական ոգեկոչումը: Վստահ եմ, որ այս գործընթացի ջատագովները իրավացիորեն համոզված են նաեւ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը, ըստ էության, մինչ օրս նպաստել է Թուրքիայի դիրքերի կոշտացմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Գնահատում ենք այս ջանքերը եւ հատկապես այս տարի ոգեւորված ենք այս ուղղությամբ նախագահ Բարակ Օբամայի եւ իր վարչակազմի բարձրաստիճան անդամների կատարած նախընտրական հստակ հայտարարություններով: Հավաստում եմ, որ տրամադիր եմ գրավոր կամ անձամբ կիսելու Ձեր կոնգրեսական գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության սկզբունքային կեցվածքը` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ թե կարող է խոչընդոտել, այլ հակառակը` սատարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լիարժեք երկխոսության կայացմանը: Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքը միմիայն կարող է նպաստել այն գիտակցության ամրապնդմանը, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ամենեւին հակաթուրք կեցվածքի արտահայտություն չէ, այլ Ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունից»,- ասվում է Արմեն Ռուստամյանի նամակում: Ինչպես ուղերձում նշել է հայ խորհրդարանականը, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կայուն բարելավումը պետք է հիմնված լինի ճշմարտության եւ արդարության հանդեպ համակողմանի հարգանքի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |