Փաշինյանը ցավակցել է Ղարիբաշվիլիին՝ Բաթումում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ![]() 9 հոկտեմբերի 2021 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։ Հոկտեմբերի 8-ին ցերեկը ժամը 12-ին մոտ փլուզվել է Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մուտքերից մեկը։ Մահացել է 6 մարդ, մեկի վիճակը՝ ծանր է։ Որոնումները փլատակաների տակ շարունակվում են։ Հոկտեմբերի 11-ի Վրաստանում սգո օր է հայտարարվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |