Եվրատեսիլ - 2009. Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ աշխատելու է FRESH ART ռուսական ընկերությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայում Եվրատեսիլ - 2009 մրցույթին ելույթ ունենալու համար Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանների երգի բեմադրությունը, պարը, հագուստը, դեմքի եւ մազերի հարդարանքը կպատրաստի FRESH ART ռուսական ընկերությունը: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում առկա հաղորդագրության մեջ:



«Այդ տաղանդավոր վարպետների հետ մեր առաջին աշխատանքը դարձավ Եվրատեսիլի համար նախատեսված ֆոտոսեսիան, որը տեղի ունեցավ վերջերս` մարտի 16-ին: Դրանից հետո մենք բառացիորեն սիրահարվեցինք նրանց, նրանց աշխատանքի ոճին, ուշադիր եւ մանրակրկիտ մոտեցմանը մարդու հանդեպ, որով նրանք նոր կերպար եւ նոր հայացք կերտում»,- ընկերությունում մեջբերել են Արշակյան քույրերի խոսքերը:



FRESH ART-ի հիմնադիրները` Ասլան Ահմադովը, Դավիթ Գեւորկովը եւ Ալեքսանդր Սիրադեղյանն իրենց հերթին նշել են, որ իրենք հպարտություն են զգում այն բանի համար, որ իրենց վստահել են ներկայացնել Արեւելքի մեծ եւ հինավուրց մի պետություն` Հայաստանը, եւ «ոչ թե պարզապես երգով, այլ արտասովոր, կոլորիտային երգով, որն իր մեջ ներառել է իր երկրի բազմադարյան մշակույթը, էթնոսը»:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---