Գործարկվել է Hexowatch-ի 3-րդ՝ կատարելագործված տարբերակը![]() 12 հոկտեմբերի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Hexact տեխնոլոգիական ընկերությունը գործարկել է Hexowatch-ի նոր` կատարելագործված տարբերակը։ Hexowatch V3.0-ն համալրված է կատարելագործված մոնիտորներով, residential proxy-ներով և թարմացված ինտերֆեյսով։ Hexowatch-ի օգտատերերի քանակը հասել է մոտ 30,000-ի։ Հարթակն օրական սպասարկում է 6 միլիոն մոնիտորինգի հարցում։ Միջին վճարող հաճախորդը Hexowatch-ի միջոցով ամսական 31-ից ավելի ժամ է խնայում։ «Hexowatch V3.0-ն իր 13 կատարելագործված մոնիտորներով օգտատերերին հնարավորություն է տալիս հետևել գրեթե ամեն ինչին»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։ Hexact-ի էկոհամակարգը երեք հիմնական հարթակից է բաղկացած։ Hexometer-ը ապահովում է կայքերի 24/7 մոնիտորինգ։ Hexowatch-ը արհեստական բանականությամբ համալրված օգնական է՝ ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, կոդի, տեխնոլոգիական, հասանելիության կամ գների փոփոխությունների մոնիտորինգի համար: Իսկ Hexomatic-ը հնարավորություն է տալիս օգտագործել ինտերնետը՝ որպես տվյալների սեփական աղբյուր, օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայություններն ու մարդկային օգնականների բազմամարդ թիմ՝ կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |