Նախարար․ ՀՀ-ում կովիդի դեմ պատվաստվածի մահվան 1 դեպք կա

Նախարար․ ՀՀ-ում կովիդի դեմ պատվաստվածի մահվան 1 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:

«Մենք մի դեպք ունենք, երբ 80-ն անց մի քաղաքացու կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Նման դեպքերը բացառել չի կարելի և հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ են լինում նման բացառիկ դեպքեր, բայց սա նաև պիտի համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում, և պատվաստումներն ինչպես են դա կանխում»,-ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ բավարար քանակությամբ պատվաստումներ են իրականացվել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ հարևանը պատվաստվեց, բայց ոչինչ չպատահեց, հիվանդացավ, բայց թեթև տարավ։

«500,000-ից ավելի պատվաստում է իրականացվել և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չենք նկատել»,– նշել է նախարարը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հոկտեմբերի 12-ի դրությամբ ավելացել է 903-ով և դարձել 273,860: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5618 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---