ԱՀԿ-ն կարող է հավանություն տալ «Սպուտնիկ V»-ին մինչև տարեվերջ![]() 12 հոկտեմբերի 2021 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է հավանություն տալ կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութին մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։ Ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն հայտարարել էր, որ պատվաստանյութի գնահատման գործընթացը կասեցվել էր մի շարք իրավաբանական գործընթացների պատճառով։ «Կան իրավաբանական փաստաղթեր, որոնք կողմերը պետք է ստորագրեն, որպեսզի գործընթացը շարունակվի»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փորձագետը նշել է, որ եթե փաստաթղթերը ստորագրվեն առաջիկա օրերին, որից հետո տեղի ունենա գնահատումը, ապա, հավանական է, որ տեսչությունը ևս մինչև տարեվերջ կիրականացվի և գործընթացը կավարտվի։ «Սպուտնիկ V»-ին հավանություն է ստացել 4 մլրդ բնակչությամբ ավելի քան 70 երկրում, ինչը կազմում է մոլորակի բնակչության կեսից ավելին։ 3․8 մլն պատվաստված ռուսաստանցիների տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 97․6%։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |