Հայ սուսերամարտիկները կմասնակցեն Բելֆաստում կայանալիք երիտասարդա-պատանեկան ԱԱ

PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկները կմասնակցեն Բելֆաստում (հյուսիսային Իռլանդիա) ապրիլի 4 -13 կայանալիք երիտասարդական ԱԱ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնելՀայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանից ԱԱ մասնակցելու կմեկնեն 2 սուսերամարտիկ:



«Մենք Բելֆաստ կուղարկենք երկու սուսերամարտիկների` Սպարտակ Հարությունյանին եւ Ռոբերտ Խաչատրյանին: Սպարտակը Հայաստանի գործող չեմպիոնն է, իսկ Ռոբերտը` անցյալ տարվա: Երկուսն էլ 17 տարեկան են, ուստի հերթով կմասնակցեն սկզբում պատանիների առաջնությանը, ապա երիտասարդների, քանի որ նրանց տարիքային կարգը համապատասխանում է երկու առաջնություններին»,- նշել է Մադոյանը:



Մադոյանի խոսքով, մայիսին կկայանա նաեւ Հայաստանի հասուն սուսերամարտիկների առաջնությունը, իսկ այդ միջոցին երիտասարդ սուսերամարտիկները (մինչեւ 17 տարեկան) կմասնակցեն Քութայիսի միջազգային առաջնությանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---