Միրզոյան․ ՀՀ-ն և Հնդկաստանը պետք է աշխատեն՝ պաշտպանական ոլորտում գործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու![]() 13 հոկտեմբերի 2021 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար: Այդ մասին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ Հնդկաստանը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունությանը և խաղաղությանը։ «Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է», - ասել է նախարարը՝ նշելով, թե պլանավորել են անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայաստանում է պաշտոնական այցով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |