«Ժառանգությունը» չի մասնակցելու ընտրություններին, բայց հետեւելու է23 մարտի 2009 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Թեեւ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը մեծ նշանակություն է տալիս այն փաստին, որ երկրի մայրաքաղաքում կենտրոնացած է երկրի բնակիչների եւ ռեսուրսների մեկ երրորդը, իսկ Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններն իրենցից ներկայացնում են շատ կարեւոր քաղաքական գործընթաց, «Ժառանգություն» կուսակցություն խորհուրդը որոշել է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, քանի որ ընդդիմական ուժերը չկարողացան պայմանավորվել:«Ցածր քաղաքական մշակույթի պայմաններում ընտրություններին ընդդիմության մասնակցությունը երկու առանձին բլոկերով բախման կհանգեցնի, որից կտուժի ինչպես ընդդիմությունը, այնպես էլ ինքը` ժողովուրդը»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: Չնայած ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու փաստին, կուսակցությունը հայտնել է ընտրությունների ժամանակ հասարակական հսկչի եւ դիտորդի տեղը զբաղեցնելու եւ ընտրական հանձնաժողովներում եւ դրանցից դուրս իր ներկայացուցիչների միջոցով կեղծիքների դեմ պայքարելու իր պատրաստակամության մասին: Կուսակցությունը պատրաստ է ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում նպաստել ազատությանը, արդարությանը, թափանցիկությանն ու օրինականությանը: «Ժառանգություն» կուսակցությունն իր ընտրազանգվածին կոչ է անում քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին քվեարկել ընդդիմության օգտին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |