Թբիլիսիում ձերբակալվել են ընդդիմության կողմնակիցները

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմության 10 կողմնակցի զենք ձեռք բերելու կասկածանքով: Համաձայն ՆԳՆ հայտարարության, ձերբակալություններն իրականացվել են կիրակի օրը, մի քանի շաբաթ հետեւելուց հետո:



Վրաստանի ՆԳՆ-ը պնդում է, որ տեսագրություններ ունի, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կասկածյալները իրավապահ մարմինների ծպտյալ աշխատակիցներից ինքնաձիգ ատրճանակներ գնում:



Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ եւ նախագահի պաշտոնի հավանական թեկնածու Նինո Բուրջանաձեն իշխանություններին մեղադրում է կեղծիքի մեջ: Բուրջանաձեն հայտարարել է, որ կառավարությունն ահաբեկման գործողություն է ծավալում ընդդիմության դեմ ապրիլի 9-ին նախատեսված հանրահավաքի նախաշեմին:



Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչն ընդդիմությանը մեղադրում է այն բանում, որ վերջինս փորձում է քաղաքականացնել այդ ձերբակալությունները, հաղորդում է VOA News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---