Լավրով․ ՀՀ-ն հետաքրքրված է երկրում ռուսական դպրոցների բացմամբ![]() 15 հոկտեմբերի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտերկրում բնակվող հայրենակիցների համաշխարհային կոնգրեսում հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարությունը հետաքրքրություն է դրսևորել երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության շրջանակում 5 ռուսական դպրոց կբացվի Տաջիկստանում և ՀՀ ղեկավարությունը ևս հետաքրքրված է այդ ծրագրով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Տաջիկստանում 5 ռուսական դպրոց է բացվում, այդ թվում ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի նախաձեռնությամբ, ամբողջական ուսումնական ծրագրով՝ ՌԴ մեթոդաբանությամբ։ Նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը ևս հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում նմանատիպ ծրագիր իրագործելու հանդեպ»,-ասել է նախարարը։ Նա նշել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա բոլոր դաշնակիցների և գործընկերների համար։ Ըստ Լավրովի, ընդլայնման և զարգացման միտում ունի նաև ռուսական բուհերի բաժանմունքների համակարգը ԱՊՀ երկրներում։ ՀՀ-ում կան ռուսական դպրոցներ կամ ռուսական դասարաններ, որտեղ կարող են սովորել ազգությամբ ռուս կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող երեխաները, կամ այն երեխաները, որոնց ծնողներից մեկն ազգությամբ ռուս է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |