Փաշինյան․ Անհրաժեշտ է ամրապնդել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները![]() 15 հոկտեմբերի 2021 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն անհրաժեշտ է համարում ամրապնդել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմները։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, գրում է Sputnik Արմենիան։ «Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և հակառակ եռակողմ հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են մարդիկ զոհվել։ Այդ կապակցությամբ առաջարկում եմ ամրապնդել միջադեպերի և հրադադարի ռեժիմի պահպանման խախտումների հետաքննության եռակողմ մեխանիզմները»,-ասել է նա։ Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |