ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ ՀՀ հայցով որոշումը սեղմ ժամկետում կայացնել16 հոկտեմբերի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ: «Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանը, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ: Հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» հանվել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հավաստիացում է ներկայացվել։ Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին): Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |