ՌԴ-ն Արցախի համար 10 տոննա հումանիտար բեռ է հասցրել Երևան![]() 18 հոկտեմբերի 2021 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Օդա-տիեզերական ուժերի Իլ-76ՄԴ ինքնաթիռներով Երևան է հասցվել հումանիտար բեռի հերթական խմբաքանակը Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքների և տեղահանվածների համար։ Հումանիտար օգնությունը հավաքվել է և բեռնվել բարեգործական կազմակերպությունների կողմից Մոսկվայի շրջանի «Չկալովսկի» օդանվակայանում, տեղեկացնում է ՊՌ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Խնդիր էր դրվել 10 տոննա հումանիտար բեռ հասցնել ՀՀ։ Թռիչքն անցել է նորմալ, խնդիրը կատարվել է հստակ և համակարգված։ Հումանիտար բեռը տեղափոխվելու է Ստեփանակերտ»,-ասել է ՌԴ ՕՏՈւ ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։ Հումանիտար բեռի մեջ են նաև կրթական հաստատությունների համար նախատեսված սարքավորումներ, որոնց կարիքը հատկապես զգացվում է հեռավոր շրջաններում՝ կողմերի շփման գծի հարևանությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |