ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը![]() 18 հոկտեմբերի 2021 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հակսարական տեղեկությունները։ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |