Տոյվո Կլաարը կրկին կայցելի տարածաշրջան, այդ թվում՝ ՀՀ![]() 19 հոկտեմբերի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին կայցելի Հայաստան: Այդ մասին Կլաարը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով, որ այցը տարածաշրջանային է լինելու։ «Կրկին թռիչքներ Բաքվու, Թբիլիսի և Երևան՝ հանդիպումների համար: ԵՄ-ն ներգրավված է իր գործընկերների հետ աշխատանքում՝ հանուն բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի»,- ասվում է գրառման մեջ։ 2021-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |