Սամուել Սևյանը՝ ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր![]() 20 հոկտեմբերի 2021 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր: Սենտ Լյուսիում անցկացված ԱՄՆ շախմատի առաջնությունում 11 տուրից հետո չեմպիոնը որոշվել է թայ-բրեյքում, գրում է Sputnik Արմենիան։ Հաղթող է դարձել Ուեսլի Սոն, երկրորդը Ֆաբիանու Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակել է եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացել է 50,000 դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30,000-ական դոլար: Ամերիկահայ շախմատիստ Սևյանն ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է։ Նա նաև պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից է, ով այդ կոչումը նվաճել է 8 տարեկանում։ 13 տարեկանում Սևյանի վարկանիշն անցել է 2500-ը, ու նա գրոսմայստեր է դարձել։ Նրա առաջին մարզիչը միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |