ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը դիտարկվել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնումը![]() 21 հոկտեմբերի 2021 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի նիստում դիտարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները։ Քննարկվել է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 20-ին կողմերն անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը։ Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը: Գրիգորյանը Մոսկվա մեկնելուց առաջ ասել էր, որ երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ ձևավորել են։ «Մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում։ Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,-ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |