Արսեն Ջուլֆալակյանը՝ UWW-ի Մարզիկների կոմիտեի նախագահ![]() 21 հոկտեմբերի 2021 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիրշ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) Մարզիկների կոմիտեի նախագահ։ Անվանի մարզիկը ֆեյսբուքյան իր էջում երախտագիտություն է հայտնել կոմիտեին։ Ջուլֆալակյանը UWW Մարզիկների կոմիտեի անդամ է 2017 թվականից։ «Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Մարզիկների կոմիտեի իմ գործընկերներին ընտրություններում վստահության և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ կոմիտեի նախագահը: Սպասում եմ մեր հանդիպմանը և մեր նոր 4-ամյա ժամկետի մեկնարկին»,-ասվում է գրառման մեջ։ Արսեն Ջուլֆալակյանը 2012-ի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, 2009-ի Եվրոպայի չեմպիոն ու 2012-ի բրոնզե մեդալակիր, 2010-ի աշխարհի արծաթե և 2011-ի, 2013-ի բրոնզե մեդալակիր։2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |