Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի![]() 21 հոկտեմբերի 2021 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ կներդրվի։ Սփյուռքի գործերի հանձնակատարներին կնշանակի ՀՀ վարչապետը։ Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Հանձնակատարները կնշանակվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Նրանք չեն վարձատրվի, չեն ունենա նորմավորված աշխատաժամանակի ռեժիմ: Հանձնակատարը դիվանագիտական անձ չի համարվելու, նա լինելու է հայ համայնքի հետ աշխատող։ Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման նպատակը Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումն է, այդ ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը բարձրացումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |