ՀՀ նախագահը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցչին․ Անհասկանալի է 44-օրյա պատերազմին Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը![]() 21 հոկտեմբերի 2021 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզիի հետ հանդիպմանը ընդգծել է, որ անհասկանալի ու լուրջ խնդիր է44-օրյա պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, որի մասին նա բարձրաձայնել էր նաև 2020թ. հոկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցի ընթացքում: Նախագահ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են պատերազմից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, զարգացումներին ու մարտահրավերներին: Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է: Նախագահ Սարգսյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի բնականոն համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է իր կարևոր ներդրումն ունենալ խաղաղության ու կայունության հաստատման միջազգային հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և կարևորել քաղաքական երկխոսության շարունակումը: Նա նաև ընդգծել է այն մեծ ներդրումը, որ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի առաքելություններում և միջազգային անվտանգության ապահովման հարցում: Ավելի վաղ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա ևս բարձրացրել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի՝ Արցախյան պատերազմում մասնակցության հարցը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |