Պուտինը՝ ՀՀ-Ադրբեջանի սահմանի հարցի մասին. Փոխզիջումներ են պետք՝ մի տեղ հավասարեցնել, մի տեղ փոխանակել![]() 22 հոկտեմբերի 2021 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը, հիմնվելով ԽՍՀՄ շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում։ Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի այդ հարցը հնարավոր չէ լուծել՝քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել։ Այստեղ մեզ էլ ոչ ոք պետք չէ՝ երկու կողմերից և Ռուսաստանից բացի։ Ինչո՞ւ։ Շատ պարզ և պրագմատիկ բաներ կան․ որովհետև քարտեզները ռուսական բանակի Գլխավոր շտաբում են գտնվում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը միութենական հանրապետությունների միջև սովետական շրջանում․․․Այնտեղ կան բաներ, որոնք փոխզիջումներ են պահանջում՝ մի տեղ հավասարեցնել, մի տեղ ինչ-որ բան փոխանակել։ Բայց այնպես, որ դա ճանաչվի, որ հասկանալի, շահավետ լինի երկու կողմերին»,-ասել է Պուտինը։ Ըստ ՌԴ նախագահի, Մոսկվան կողմ է նաև, որ գտնվի կարգավորման բազմակողմ ձևաչափ, այդ թվում ակտիվանա ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ըստ նրա՝ այդպիսի աշխատանք է տարվում այժմ, իսկ գործընթացի նպատակը «անվտանգության իրավիճակի ստեղծումն է և դրական հենքի վրա ապագա հարաբերությունների կառուցումը»։ «Առայժմ ինչ նպատակ դրել էինք, ընդհանուր առմամբ, հաջողվել է դրան հասնել։ Եվ, իհարկե, պետք է դեպի ապագան նայել՝ ինչ է լինելու հետո։ Եվ հարցն այն չէ, որ եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է ռուսական զորակազմի տեղակայման ժամկետի հնարավոր երկարացում։ Բանն այն է, որ հարկավոր է հարաբերություններ կառուցել երկու երկրի միջև՝ սա է գլխավորը։ Հուսով եմ, մեզ դա կհաջողվի»,-ասել է նա։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության տեսակետից մեծ նշանակություն կունենա սահմանազատումը և սահմանագծումը, սակայն, անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, իհարկե, լրջագույն խոչընդոտ է։ Փաշինյանը կրկնել է այն դրույթը, որ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զորքերը հայելային եղանակով պետք է հետ քաշվեն՝ որպես ուղենիշ հիմք ընդունելով ԽՍՀՄ քարտեզները։ Ըստ նրա, նույն սկզբունքով պետք է առաջնորդվել Տեղ, Մեղրի սահմանային հատվածներում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |