ԱԽ քարտուղար․ ՄԻՊ-ին մի քանի ամիս է մնացել՝ ՔՊ-ն նոր թեկնածու կառաջադրի![]() 22 հոկտեմբերի 2021 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆոյի» եթերում դժգոհություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից՝ նշելով, որ նրան մի քանի ամիս է մնացել, որից հետո ՔՊ-ն նոր թեկնածություն կառաջդրի։ Գրիգորյանն ասել է նաև, թե Թաթոյանից «անաչառ հայտարարություն չի տեսել»։ Ըստ նրա, ՄԻՊ հայտարարություններն ավելի շատ քաղաքական բնույթ են կրում, և նա «հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»։ ԱԽ քարտուղարն ասել է, որ ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետագայում հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարությունների կողմից։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել։ Նրա ժամկետը սպառվում է և ես վստահ եմ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի ՀՀ ՄԻՊ պաշտոնում»,-ասել է Գրիգորյանը։ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով ՊՆ կողմից Գեղարքունիքի մազրում ադրբեջանցիների ամրակայման մասին հայտարարությունը ՊՆ կողմից հերքելուն, նշել է, որ դրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև ԱԱԽ քարտուղարը: Մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |