ՀՀ-ում կորոնավիրուսի 2146 նոր դեպք է գրանցվել և 47 մահ![]() 22 հոկտեմբերի 2021 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2146 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291,052-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 47 դեպք է գրանցվել, 42-ը՝ կորոնավիրուսից և մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5944 դեպք կա, այլ պատճառով՝ 1248: Ապաքինվել է ևս 1134 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 258,486 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 25, 374 է։ Հոկտեմբերի 21-ին կատարվել է 18,598 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,958,792 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |