Զախարովա․ Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, փորձում է խանգարել «3+3» ձևաչափի գործարկմանը

Զախարովա․ Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, փորձում է խանգարել «3+3» ձևաչափի գործարկմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Անդրկովկասի գծով «3+3» (Ադրբեջան, ՀՀ, Վրաստան-ՌԴ, Թուրքիա, Իրան) ձևաչափը կգործարկվի, սակայն Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, փորձում է խանգարել այդ գործընթացին։

«Մենք տեսնում ենք, որ մի շարք արևմտյան պետություններ, առաջին հերթին ԱՄՆ-ն, փորձում են խանգարել որոշ գործընթացներիn։ Մենք մեր կողմից միտված եք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական ձևաչափի շուտափույթ գործարկմանը ի շահ բոլոր մասնակիցների»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան նաև նշել է, որ ամերիկյան կողմը, փորձելով խոչընդոտել բանակցային մեխանիզմի գործարկմանը, ապատեղեկատվությամբ է զբաղված՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման գաղափարը։

Դիվանագետը հիշեցրել է, որ նման մեղանիզմի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ինչպես գիտեք, Ռուսաստանը հավանություն է տվել այդպիսի մեխանիզմի ստեղծման գաղափարին։ Մենք առաջնորդվում ենք այն միտումով, որ բազմակող տարածաշրջանային համագործակցությունը միանգամայն հստակ բխում է այդ ձևաչափի բոլոր մասնակիցների շահերից։ Մեր կարծիքով, այդ մեխանիզմի գործարկումը կնպաստի վստահության ամրապնդմանը միջպետական հարաբերություններում, առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը»,-ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով 3+3 ձևաչափի գաղափարին, հայտարարել էր, որ իրանական կողմը դրական է արձագանքել այդ գաղափարին, նույնպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում և Թուրքիայում։«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, անկախ իր խնդիրներից, կկարողանա իր շահը տեսնել խորհրդակցությունների և այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել էր նա։

Photo. TASS
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---