ՌԴ-ն թույլատրել է կերակրող մայրերին պատվաստել «Սպուտնիկ V»-ով![]() 25 հոկտեմբերի 2021 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրող մայրերին հանել է այն անձանց ցանկից, ում հակացուցված է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումը։ Համապատասխան փոփոխությունը կատարվել է հոկտեմբերի 15-ին։ Ցուցումների նոր տարբերակում ասվում է, սակայն, որ կերակրող կանանց թվում «Սպուտնիկ V»-ի կիրառման մասին կլինիկական տվյալներ չկան և հայտնի չէ, թե արդյոք կարող են պրեպարատի գործող նյութերը ներթափանցել կրծքի կաթի մեջ, գրում է Interfax-ը։ «Պատվաստման մասին որոշում կայացնելուց առաջ կերակրող մայրը պետք է գնահատի ռիսկերն ու տվյալ պատվաստման օգուտը»,-ասվում է փաստաթղթում։ Հուլիսի 20-ին ԱՀԿ-ն թարմացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իր հրահանգները՝ նշելով, որ անցկացված ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ կերակրող մայրերի պատվաստումը կորոնավիրուսի դեմ սպառնալիք չի հանդիսանում երեխաների համար։ Հունիսի 25-ին ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրեց հղիների պատվաստումը «Սպուտնիկ V»-ով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |