Վախճանվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը

PanARMENIAN.Net - Երեւանում 86 տարեկան հասակում վախճանվել է նշանավոր հայ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության դպրոցի հիմնադիր Ղուկաս Չուբարյանի աշխատանքները ծանոթ են յուրաքանչյուր երեւանցու: Նրա տաղանդի շնորհիվ Թատերական հրապարակում տեղակայված գրող Հովհաննես Թումանյանի եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հոյակապ հուշարձանները, ինչպես նաեւ քանդակագործի շատ այլ աշխատանքներ Հայաստանի մայրաքաղաքի այցեքարտն են:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---