Հայաստանը կմասնակցի «Հեղինակային իրավունք -Համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Մարտի 25-26-ը Մոսկվայում կկայանա «Հեղինակային իրավունք -Համագործակցության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը, որին կմասնակցեն հեղինակային իրավունքի բնագավառում մասնագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղըրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամից:



Խորհրդաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների հեղինակային իրավունքի բնագավառում մասնագետների համագործակցության ամրապնդման եւ փորձի փոխանակության նպատակով: Խորհրդաժողովի կազմակերպիչները ԱՊՀ մասնակից պետությունների նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ կքննարկեն հեղինակային իրավունքի պաշտպանության բնագավառում արդիական հարցեր, կսահմանեն Համագործակցության տարածքում հեղինակների իրավունքների պաշտպանությանն արդյունավետ մոտեցումների կազմավորման ուղիները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---