Facebook-ն անվանափոխվել է․ Այսուհետ Meta կկոչվի

Facebook-ն անվանափոխվել է․ Այսուհետ Meta կկոչվի

PanARMENIAN.Net - Ամերիկյան Facebook ընկերությունն անվանափոխվում է և այսուհետ կկոչվի Meta։ Այդ մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը առցանց շնորհանդեսի ժամանակ։

«Այժմ մենք այն անվանում ենք Meta»,-ասել է նա՝ հավելելով, որ ընկերության առաքելությունն անփոփոխ է՝ միավորել մարդկանց, գրում է ՏԱՍՍ-ը։

Նոր ընկերության լոգոտիպը կլինի կապույտ գույնի անվերջության նշանը։

Facebook սոցցանցը կպահպանի իր անվանումը։ Բոլոր հավելվարծները, այդ թվում Instagram-ն ու WhatsApp-ը, ևս կպահպանեն իրենց անվանումները, սակայն, ինչպես ասել է Ցուկերբերգը, «ժամանակի հետ օգտատերերին այլ պրոդուկտներից օգտվելու համար Facebook սոցցանցը հարկավոր չի լինի»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---