Արցախյանի մասին «Դրախտի դարպասը» ֆիլմը 4 մրցանակ է ստացել Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում29 հոկտեմբերի 2021 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմը 4 մրցանակ է ստացել Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում, այդ թվում՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև լավագույն սցենարի, լավագույն ձայնի և լավագույն երաժշտության համար։ «Մենք պատիվ ունեցանք ներկայացնելու ֆիլմը մեր կինոփառատոնում այս տարի»,-ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում։ Ֆիլմը ՀՀ, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի համատեղ արտադրություն է: Գլխավոր դերերում են Ռիխարդ Զամմելը, Նինա Կրոնյագերը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զաքարյանը, Սոս Ջանիբեկյանը, Տատյանա Սպիվակովան: Ֆիլմի գործողությունը կատարվում է 2016-ին Արցախում: Հայտնի գերմանացի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 23-ամյա հրադադարից հետո վերսկսված պատերազմը: Սակայն լրագրողական հետաքննության ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիայի հետ, նրանք սիրահարվում են: Սակայն շուտով Ռոբերտն իմանում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992-ին գերի է ընկել Թալիշի գրավման ժամանակ: Ռոբերտը չի փորձել նրան փրկել, իսկ մարտի դաշտում Էդգարի արած լուսանկարները նա հետագայում ներկայացրել որպես իրենը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |