ՀՀ-ից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ կան․ Բարձր ռիսկի գոտում ենք![]() 29 հոկտեմբերի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքին է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել, հայտնում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը։ Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին: Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է. - ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ, - տրամադրի բացասական Covid-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է, - լրացնի առողջության հայտարարագիր։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը ճանաչել է Հայաստանում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները, որոնք համարժեք են ԵՄ Covid թվային հավաստագրին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |