Կորոնավիրուսից 1 ամսական երեխա է մահացել![]() 29 հոկտեմբերի 2021 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ հոկտեմբերի 29-ի առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»,-ասվում է գրառման մեջ: Դանիելյանը նաև հորդորել է լսել մասնագետներին, պատվաստվել ու «պաշտպանել ընտանիքի անդամներին այս նենգ հիվանդությունից»։ . Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |