Հայկական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել![]() 1 նոյեմբերի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայկական ֆինանսատեխնոլոգիական Highway ստարտափը $2 մլն է ներգրավել։ Ընկերությունը մասնագիտանում է ներկառուցված ամպային ենթակառուցվածքով համադրելի բազային բանկային հարթակների ստեղծման վրա։ Դա թույլ է տալիս հաճախորդ բանկերին ընդլայնել իրենց թվային հնարավորությունները և փոխակերպել հնացած համակարգերը։ Ֆինանսավորման փուլը գլխավորել են մասնավոր ներդրողները, գրում է Bezinga-ն։ Դավիթ Բալոյանի հիմնած ընկերությունը ձգտում է դուրս գալ ներկառուցված ֆինանսավորման շուկա, որը, ըստ փորձագետ Սայմոն Թորանսի, մինչև 2030 թվականը կհասնի $7.2 տրլն-ի։ Բալոյանը փորձառու բանկային ղեկավար է, որը մասնագիտանում է թվային բանկինգի ոլորտում և նախկինում հաջող թվային պրոդուկտներ է գործարկել ՀՀ-ում՝ այդ թվում վարկավորումը վաճառքի կետերում և QR վճարումների համակարգը։ Նրան է միացել Highway-ի ևս 4 համահիմնադիր՝ նպատակ ունենալով վերածել ընկերությունը խոշոր միջազգային խաղացողի ֆինանսական տեխնոլոգիաների ինդուստրիայում։ «Մենք ուրախ ենք ավարտին հասցնելու ֆինանսավորման այս փուլը, որը թույլ կտա մեր ընկերությանն աճել Հայաստանում և կենտրոնանալ մեր բիզնեսի ընդլայնման վրա թիրախային շուկաներում։ Մենք աճի մեծ հնարավորություններ ենք տեսնում ամբողջ աշխարհում, քանի որ գործող բանկերից շատերը հնացած հարթակներով են գործում և զուրկ մնում նոր հնարավորություններից։ Մենք այստեղ ենք՝ ընդլայնելու համար հնարավորությունները և օգնելու բանկերին առավել նորարար և հաճախորդի համար հարմար պրոդուկտ ստեղծելու»,-ասել է Բալոյանը։ Highway-ի թիմն այժմ Հայաստանում է և նոր աշխատակիցներ է ներգրավում։ Մինչև 2022-ի ավարտը ղեկավարությունը մտադիր է մոտ 50 նոր հայաստանաբնակ աշխատակից ընդունել։ «Մենք շատ ենք հպարտանում Երևանի մեր թիմով և տեսնում ենք, որ այստեղ աճի մեծ ներուժ կա»,-ասել է Բալոյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |