Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել և 3 մահ![]() 1 նոյեմբերի 2021 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 68 նոր դեպք է գրանցվել: Մահվան 3 դեպք կա։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 72-ամյա երկու տղամարդ, և 74-ամյա տղամարդ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16,935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |