ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՆԱՏՕ-Ն ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ 8 հուլիսի 2002 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարության հետ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի եւ Հյուսւսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պատվիրակությունների միջեւ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի արտաքին գործերի մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի մասնակցությունը եւ հետագա համագործակցության հեռանկարները: Անդրադառնալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդրին, նշվել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է, որ միացել է հակաահաբեկչական միջազգային կոալիցիային: Այս կապակցությամբ կարեւորվել է 2002 թվականի հոկտեմբերին Երեւանում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի հովանու ներքո, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեմային նվիրված սեմինարի անցկացումը: Հայկական կողմի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի երեք երկրների տարածաշրջանային համագործակցության օգտին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են «Համագործակցության օպտիմալ ջանքեր» զորավարժությունների նախապատրաստմանը, որը կկայանա 2003 թվականին Հայաստանում` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Նշենք, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ղեկավարել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալներ` դեսպան Գյունտեր Ալտենբըրգը եւ դոկտոր Էդգար Բաքլին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |