ՌԴ Դաշնության Խորհուրդը վավերացրել է ՀԱՊԿ երկրներին հատուկ տեխնիկայի արտոնյալ առաքումների մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Խորհուրդը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների արտոնյալ առաքումների մասին համաձայնագիրը:



2007 թվականի հոկտեմբերի 6-ին Դուշանբեում ստորագրված համաձայնագրով կանոնակարգվում են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների համագործակցության հարցերը ռազմական նշանակության արտադրանքի, հատուկ տեխնիկայի ու հատուկ միջոցների մատակարարման ոլորտում, որոնք նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների եւ պետության հատուկ ծառայությունների վերազինման համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---