Նախարար. Հիվանդացության առումով նվազում ունենք, մոտ 3000 հոսպիտալացվածից պատվաստված է 97-ը![]() 4 նոյեմբերի 2021 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտում է ցույց տվել: Այդ մասին Կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսային իրավիճակը երկրում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հիվանդացության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», - ասել է նա: Նախարարի խոսքով՝ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի նվազում կա: Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա ՀՀ-ում պատվաստվել է 852,355 քաղաքացի: «Պետք է ասեմ, որ Moderna պատվաստանյութի ստանալուց հետո մենք փոփոխություն իրականացրեցինք հրամանի մեջ ու 12 տարեկանից բարձր երեխաները հնարավորություն ունեն ստանալ պատվաստում, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ, կա հետաքրքրություն, արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել», - ասել է նախարարը: Նրա խոսքով՝ 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստված է ընդամենը 97-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, թե պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, որոնք երկու դեղաչափն են ստացել: Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է. եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ հիվանդանոցներում տեղ չկա: «Հետևաբար, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում: Սրանից խուսափելու միայն մեկ տարբերակ կա՝ պատվաստվել, մենք լոքդաուների չենք գնալու, ուզում եմ սա հստակ արձանագրենք», - ասել է ՀՀ վարչապետը: Նա հայտարարել է՝ պետք է մարդկանց փրկել ու այդ փրկության միջոցը կա: «Խնդրում ենք, կոչ ենք անում պատվաստվել: Վարչական լծակները նույնպես կարևոր են, դրանք գործի ենք դնելու, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որ կարողանանք օգնել իրենց», - ասել է Փաշինյանը: Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 315,004-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 274,878 է։ Փաստացի բուժվողների թիվը 32,277 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |