Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 -ի դեմ պատվաստումը երեխաների համար 6 նոյեմբերի 2021 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 դեմ պատվաստումը 5-11 տարեկան երեխաների համար։ Այդպիսի որոշում է կայացրել Պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը։ Մեծահասակների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումն այդ երկրում պարտադիր էր ճանաչվել դեռևս 2021-ի մարտին, գրում է BBC-ն։ Ըստ պլանի, երեխաների պատվաստումը կմեկնարկի 2022-ի մարտին։ Կոստա Ռիկան պայմանագիր է կնքել ամերիկյան Pfizer ընկերության հետ, որը 3․5 մլն դեղաչափ պատվաստանյութ կառաքի, որից 1․5 մլն դեղաչափը նախատեսված կլինի հատուկ երեխաների համար։ Մյուս 2 միլիոնով երրորդ պատվաստումը կարվի մեծահասակներին։ 5 մլն բնակչություն ունեցող Կոստա Ռիկայում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է բնակչության 55%-ը, իսկ գոնե մեկ պատվաստում ստացել է 12-ից բարձր տարիքի բնակչության 70%-ը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |