Vivacell-MTS-ը Հայաստանում չի բարձրացնի բջջային ծառայությունների վճարը

PanARMENIAN.Net - Համաշխարհային ճգնաժամի պայմաններում ընկերությունները բարձրացնում են մատուցվող ծառայությունների վճարը, բայց Vivacell-MTS-ը չի ծրագրում բարձրացնել վճարները: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Vivacell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը: «Վճարների իջեցման համար կձեռնարկվեն բոլոր քայլերը, ինչը թույլ կտա ծառայություններն ավելի հասանելի դարձնել ընկերության բաժանորդների համար»,- ասել է Հիրիկյանը:



Ռալֆ Հիրիկյանը տեղեկացրել է, որ ընկերությունն ամեն ամիս նոր ծառայություններ է մատուցում, եւ քանի որ 2009թ. սպասվում է բավական հարուստ ծրագիր, ապա յուրաքանչյուր 10-15 օրը մեկ Vivacell-MTS-ը նորույթներ է առաջարկելու շուկայում:



Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաեւ ընկերության գործունեության վրա: Գլխավոր տնօրենի խոսքով, 2008թ. չորրոդ եռամսյակում ընկերության եկամուտը իջել էր 13%-ով` ի համեմատ այդ շրջանի սկզբին, իսկ 2009թ. առաջին եռամսյակի արդյունքները գտնվում են ամփոփման գործընթացում:



Դրա հետ մեկտեղ, Հիրիկյանը նշել է, որ տվյալների համաձայն այսօր ընկերության բաժանորդների թիվն արդեն կազմում է 2,065 մլն, մինչդեռ փետրվարին 2,05 մլն էր:



Vivacell-MTS-ը Հայաստանի առաջատար բջջային օպերատորն է: Vivacell-MTS-ի բաժնետոմսերի 80%-ին տիրում է Ռուսաստանի եւ ԱՊՀ խոշորագույն բջջային օպերատոր «Բջջային համակարգեր» (MTS) ԲԲԸ-ն, մնացած 20% պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային խմբին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---