ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Այսօր եռօրյա այցով Երեւան կժամանի Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբ Օլլահ Բիթարաֆը: Այցի հիմնական նպատակներից է էլեկտրաէներգետիկայի ոլորտում գործակցության մասին հուշագրի կատարման ընթացքի քննարկումը, որը ստորագրվել էր Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի Թեհրան կատարած այցի ընթացքում: Երեւանում կքննարկվեն նաեւ Սյունիք-Կենտրոն բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման խնդիրները, ինչպես նաեւ Արաքս գետի հիդրոէներգետիկ ներուժի օգտագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորման աշխատանքի ընթացքը:
 Ուշագրավ
---