Հայ բռնցքամարտիկները կմանսակցեն միջազգային առաջնությանը Հունաստանում25 մարտի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն առաջին անգամ տեղի կունենա Հայաստանում մայիսի 23-30: Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայում երիտասարդ բռնցքամարտիկներին ԱԱ նախապատրաստելու լուրջ աշխատանքներ են ընթանում: Այդ առաջնությանը, հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդի Ալեքսանյանի խոսքով, հայ պատանիները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի արժանի ելույթ ունենան:«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում առաջիկա առաջնությանը ոչ միայն այն պատճառով, որ դա ԱԱ-ն է, այլեւ որ այն կայանալու է հայրենի երկրում: Իսկ դա պարտավորում է արժանապատվորեն ներկայացնելու երկիրը: Դժվար է լինելու, բայց մենք կանենք մեր ուժերից կախված ամեն բան»,- նշել է Ալեքսանյանը: Նախապատրաստության շրջանակներում պատանեկան հավաքականը մարտի 28-ին կմեկնի Մոսկվա եւ մինչեւ ապրիլի 8-ը Մոսկվայի մարզի հավաքականի հետ համատեղ ուսումնա-մարզական հավաք կանցկացնի: Ապրիլի 23-27 Հունաստանի բռնցքամարտի ֆեդերացիան 54, 57, 63 եւ 66 կգ քաշային կարգերում հանդես եկող հայ պատանի բռնցքամարտիկներին հրավիրել է հունական Պատրա քաղաքում մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |