Տաթևի համայնքապետը կլինի «Շանթ դաշինքից», տեղակալը՝ «Ապրելու երկրից». Հուշագիր են ստորագրել![]() 11 նոյեմբերի 2021 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ «Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին»,-ասվում է հայտարարության մեջ։ Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |