Իրաքում ուզում են մեծացնել ՀՀ հետ առևտրաշրջանառությունը![]() 13 նոյեմբերի 2021 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Իրաքը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Այդ մասին ասել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, առաջարկել է Բաղդադում անցկացնել երկու երկրի միջկառավարական հանձնաժողովի նիստը և հավելել, որ Իրաքը հետաքրքրված է ՀՀ շինարարության և էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած ընկերությունների մասնակցությամբ իրենց երկրի վերակառուցման գործում։ Նա նաև Իրաքի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։ Վահան Քերոբյանը նույնպես հետաքրքրվածություն է հայտնել Իրաքի վերակառուցման գործում հայկական ընկերությունների մասնակցության հարցում և նշել, որ Հայաստանի կառավարությունը ևս պատրաստ է աջակցել այն ընկերություններին, որոնք կմասնակցեն տվյալ գործընթացին։ Ներկայացնելով օտարերկրյա ընկերությունների լիցենզավորման տրամադրման կարգի դյուրացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները՝ նախարարն առաջարկել է Իրաքի կառավարությանը դիտարկել հայկական ընկերությունների համար իրաքյան շուկա մուտք գործելու գործընթացը հեշտացնելու գործիքների ներդրումը։ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրին առաջարկել է այս և նմանատիպ հարցերը ներառել նախատեսվող միջկառավարական նիստի օրակարգում։ Քերոբյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև առևտրի խթանմանը, մասնավորապես՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և դեղագործության ոլորտներում, հիշեցնելով դեղագործության ոլորտում Հայաստանի վերջին ձեռքբերումը՝ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։ Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է իր իսկ գլխավորությամբ առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչների հետ կազմել գործարար պատվիրակություն՝ Իրաք այցելելու նպատակով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |