Հիլարի Քլինթոն. ԱՄՆ պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը25 մարտի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային: Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ պետքարտուղարը, ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին: Ուղերձում պետքատուղար Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Մեթյու Բրայզան քննարկեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |