Դատախազություն․ Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ պետսահմանն ապօրինի հատելու, 1-2 կմ առաջանալու փաստով քրգործ կա![]() 16 նոյեմբերի 2021 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Սյունիքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, 1-2 կմ առաջանալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈւ 4 մարտական դիրքին մոտենալու, այնտեղ գտնվող զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասն Ադրբեջանին հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈւ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով: Դրա շրջանակում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա կլինեն նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները: Դրանց կապակցությամբ ևս կտրվեն իրավական գնահատականներ: Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Նշվում է նաև, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |