ԵԱՀԿ նախագահի կոչը` անհապաղ դադարեցնել էսկալացիան սահմանին![]() 16 նոյեմբերի 2021 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի ԱԳՆ ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մտահգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում` կոչ անելով անհապաղ դադարեցնել էսկալացիան։ «Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը տարածաշրջանում վերջերս գրանցված միջադեպերի կապակցությամբ՝ այդ թվում հայ-ադրբեջանական սահմանին։ Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին և կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան և կարգավորել մնացած հարցերը»-գրել է նա։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։ Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |