Դիլիջանում Samsung-ի ինովացիոն կամպուս կբացվի17 նոյեմբերի 2021 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի UWC Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում առաջատար տեխնոլոգիական Samsung ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով Դիլիջանում հիմնադրվում է Samsung-ի ինովացիոն կամպուսը: Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին՝ ՏՏ հմտություններ և բջջային հավելվածների մշակման գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ստեղծելով հայ պատանիների համար: Samsung-ի ինովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը և հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների և առկա ձևաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվի 150 երեխա: Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին և կշարունակվի մինչև ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչև ամառ, ասվում է ասվում է UWC Դիլիջանի հաղորդագրության մեջ: Samsung-ի ինովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Նշված կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, այլ նաև պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու և երկրում ինովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում: «Մենք նախատեսում ենք կրթական հարթակ տրամադրել Հայաստանի երիտասարդներին՝ նպաստելով ՏՏ ոլորտում նրանց ունիկալ տեխնիկական տաղանդների և ընդունակությունների դրսևորմանը և կտա գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան ստեղծել իրենց սեփական բջջային հավելվածները: Հպարտ ենք, որ Միավորված աշխարհի դպրոցներ Դիլիջանի հետ սերտ համագործակցելով նպաստելու ենք ինովացիոն ՏՏ կրթության տարածմանը Հայաստանում և կրթելու ենք ապագայի բարձրակարգ ՏՏ մասնագետներին»,- նշել է Samsung Էլեկտրոնիքսի ԱՊՀ տարածաշրջանային կենտրոնակայանի նախագահ և գործադիր տնօրեն պարոն Դ.Հ. Քիմը: Samsung-ի ինովացիոն կամպուսի ծրագիրն իրագործվելու է UWC Դիլիջանի գործընկերոջ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, որն օգնելու է տեղական դպրոցների հետ կապն ապահովելու գործում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |